Իմ բոլոր քաղաքական քայլերը լինելու են բաց, թափանցիկ եվ ժողովրդի կողմից ընդունելի. Գագիկ Ծառուկյանի ուղերձը

Իմ բոլոր քաղաքական քայլերը լինելու են բաց, թափանցիկ եվ ժողովրդի կողմից ընդունելի. Գագիկ Ծառուկյանի ուղերձը
Իմ բոլոր քաղաքական քայլերը լինելու են բաց, թափանցիկ եվ ժողովրդի կողմից ընդունելի. Գագիկ Ծառուկյանի ուղերձը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ԲՀԿ հետընտրական ուղերձով:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի հաշվարկների համաձայն հինգերորդ գումարման ԱԺ-ում ներկայացված 8 կուսակցությունն +մեկ դաշինքից ԲՀԿ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը հավաքած ձայների 30,20 % տոկոսով:

Ուղերձում մասնավորպես ասվում է.

«Հայասատանի հանրապետության քաղաքացիներ, սիրելի քույրեր եվ եղբայրներ.
Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները շարունակում են գտնվել մեր հանրության ուշադրության կենտրոնում:

Այսօր ես իմ երախտիքն ու շնորհակալությունն եմ հայտանում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատացին ինձ ու իմ թիմին եվ իրենց ձայնը տվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այդ մարդկանց թիվը աննախադեպ մեծ է, ավելի քան 450.000 հազար մարդ։

Ես շնորհակալություն եմ հայտնում նաեվ բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին այլ քաղաքական ուժերի օգտին` պայմանով, որ իրենց որոշման հիմքում ունեցել են սեփական խիղճն ու համոզմունքները:
Ես շնորհակալություն եմ հայտնում իմ թիմակիցներին, ովքեր ահռելի աշխատանք կատարեցին, եվ կրկին վստահեցնում եմ, որ գնահատվելու են նրանք, ովքեր աչքի են ընկել իրենց արդյունավետ աշխատանքով եվ պարկեշտությամբ:

Սիրելի ժողովուրդ.
Վերջին մեկ ամսվա ընթացքում ես եղել եմ մեր երկրի գրեթե բոլոր քաղաքներում, մեծ եվ փոքր համայնքներում ու գյուղերում: Հանդիպել եմ հարյուր հազարավոր իմ հայրենակիցների հետ: Այսօր ես ուզում եմ վերահաստատել այն հիմնական ուղերձները, որոնք ես ուղղել եմ ժողովրդին:

Ինձ համար չկա ավելի թանկ բան, քան ժողովրդի վստահությունը: Եվ ես այդ վստահությունը սրբորեն պահելու եմ: Ինձ համար չկա ավելի կարևոր գործ, քան մեր ժողովրդի եվ պետության առջև ծառացած հիմնախնդիրները լուծելը, մարդկանց հոգսը թեթևացնելը: Սա այլևս իմ կյանքի հիմնական նպատակն է: 

Ես վստահեցնում եմ, որ իմ հետագա քաղաքական բոլոր որոշումները կայացվելու են իմ թիմակիցների հետ խորհրդակցելուց եվ քննարկելուց հետ: Իսկ իմ բոլոր քաղաքական քայլերը լինելու են բաց, թափանցիկ և ժողովրդի կողմից ընդունելի»: