Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը հայտնում է.
«Տեղեկացնում ենք, որ Վարուժան Ավետիսյանը այս պահին կրկին Նուբարաշենի բանտում է: Նա կարճատև բուժզննում է անցել Էրեբունի բժշկական կենտրոնում և կրկին տեղափոխվել Նուբարաշեն ՔԿՀ:
Հիշեցնում ենք, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռի պահանջն է՝ Վարուժան Ավետիսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ մշտական հսկողության տակ գտնվելու նպատակով:
Նրա հիվանդությունը, որի հարուցիչը հայաստանյան բժշկական հետազոտություններով ինչպես նախկինում , այնպես եւ ներկայում հնարավոր չի պարզել, ունի կրկնվող ալիքաձեւ սրացման բնույթ, որը սպառնում է կյանքին:
Սրացումները ուղեկցվում են որոշակի նախանշաններով, որոնք ներկայումս առկա են, ուստի մեր պահանջը ուժի մեջ է՝ ապահովել Վարուժան Ավետիսյանի մշտական հատուկ բժշկական հսկողությունը քաղաքացիական հիվանդանոցում»: