Լիբանանի հարավում գտնվող պաղեստինյան ճամբարում պայթյուն է որոտացել

Հարավային Լիբանանի Տյուր նավահանգստային քաղաքում գտնվող պաղեստինյան ճամբարում մեծ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տուժել է մոտ մեկ տասնյակ մարդ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով դեպքի վայրում գտնվող փրկարարներին և ճամբարում գտնվող պաղեստինյան աղբյուրին:

Ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է մահերի չճշտված թվի մասին, սակայն տեղի ԶԼՄ-ները և դեպքի վայրում քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները հայտնել են, որ զոհեր չկան:

Ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ պայթյունը որոտացել է պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորմանը պատկանող զենքի պահեստից: Կարգադրվել է հետաքննություն սկսել: