Քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության, Արաբկիրի և Արթիկի բաժինների ՔՀԲ ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 27-ին Երևան քաղաքի Արղության փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Արթիկի բաժին բերման են ենթարկել 34-ամյա Հայկ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։