Վարչապետի համար որևէ տարբերություն չկա, թե ով է պատարագ մատուցող հոգևոր հովիվը․ Խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակցել է պատարագին ոչ միայն որպես վարչապետ, այլեւ որպես քրիստոնյա, ու կառավարության ղեկավարի համար որեւէ տարբերություն չկա, թե ով է պատարագ մատուցող հոգեւոր հովիվը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի Մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ արձագանքելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությանը, թե իմանալով, որ վարչապետն է ներկա լինելու պատարագին, հոգեհանգստի կարգ չի մատուցել, քանի որ իր համար վարչապետի ներկայությունը տհաճ է։

 «Ավելին՝ Հոգեհանգստի արարողությունը 32 տարի առաջ կյանքից հեռացած մարդկանց հոգիների համար էր առաջին հերթին։ Որեւէ գնահատականից զերծ մնալով հանդերձ՝ Միքայել Սրբազանի հայտարարություններն ու գործողությունները միայն տարակուսանք են հարուցում։ Կարծում եմ գյումրեցիներն իրենք կտան այդ հայտարարությունների գնահատականը», -հավելել է վարչապետի խոսնակը։