ՄԽ համանախագահները «նկատողություն» են անում հայկական կողմին թափանցիկության համար. փորձագետը՝ կոնֆիդենցիալության սկզբունքի մասին. տեսանյութ. Factor.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության՝ կոնֆիդենցիալության մասը ձևակերպված է այսպես. համանախագահները վերահաստատում են կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Այսինքն՝ այս հանձնառությունը նախ և առաջ հենց համանախագահների հանձնառությունն է:

«Ժնևյան ինտենսիվ բանակցությունների հետքերով» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը: «Եթե տեսականորեն դիտարկենք, որ այստեղ կա որոշակի ակնարկ հայկական կողմին, սա միմիայն վկայում է, որ Հայաստանի գործող բանակցային թիմը, որը ժամանակին ստանձնել էր հանձնառություն՝ բանակցային գործընթացը հնարավորինս թափանցիկ դարձնել հանրության համար, ըստ էության, հավատարիմ է իր հանձնառությանը»,- հավելեց փորձագետը:

Նարեկ Մինասյանի խոսքով՝ համանախագահները, փաստորեն, «նկատողություն» են անում հայկական կողմին բացության համար: «Արդյո՞ք պետք է շարունակել, թե՞ ոչ:

Կարծում եմ՝ հայկական կողմը հստակ գիտակցում է թափանցիկ աշխատանքի կարևորությունը, միևնույն ժամանակ գիտակցում է որոշակի կարմիր գծերի առկայությունը և, բնականաբար, երբևէ հարվածի տակ չի դնի բանակցային գործընթացը»,- նշեց նա:

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում:

https://factor.am/