Կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են ոստիկանություն

Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում մայիսի 12-ից մինչև մայիսի 19-ն արձանագրված անտառխախտման դեպքերը.

Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Վանաձորի», «Իջևանի», «Տաշիրի»*, «Արծվաբերդի», «Լալվարի», «Ստեփանավան» անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 8 դեպք (921 հատված ծառ)։

Անտառախախտման 8 դեպքերից 1-ը բացահայտվել է։
Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են ոստիկանություն։

Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: