«Քաղաքը ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները շարունակվում են». Հայկ Մարության

Հունիսի 23-ին Երեւանի քաղաքապետարանի ստորաբաժանումները, ոստիկանության աջակցությամբ միայն Աջափնյակում ապամոնտաժել են հինգ ինքնակամ շինություն: 

Բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ շինություններ են քանդվել նաեւ Էրեբունիում, Նոր Նորքում, Դավթաշենում: Մի շարք դեպքերում կառույցների սեփականատերերը ընդառաջ են գնում՝ սեփական միջոցներով քանդելով ապօրինի կառույցները: 

Քաղաքը ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները շարունակվում են:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքապետ Հայկ Մարությանը։