«Մայրապետյանի գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ». Փաշինյան. «Հայկական ժամանակ»

«Մայրապետյանի գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ». Փաշինյան. «Հայկական ժամանակ»
«Մայրապետյանի գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ». Փաշինյան. «Հայկական ժամանակ»

Ես չեմ ուզում որեւէ հայտարարություն անել, որը կընկալվի որպես նախաքննության վրա ազդեցություն, բայց Սամվել Մայրապետյանի մասով այն տեղեկատվությունը, որն առկա է, որի մի մասը հրապարակային է, տալիս է հիմքեր ասելու, որ այս գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ:

Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի կալանավորմանը:

«Այս գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ: Այդ խաչմերուկի լուսացույցի բոլոր գույները բացահայտելը մեր պարտավորությունն է ժողովրդի առջեւ: Ինձ հետ հանդիպման ժամանակ ասվել է, որ լրատվամիջոցի հաշիվների վրա կալանք է դրված, ես հետաքրքրվեցի եւ պարզվեց, որ լրատվամիջոցի որեւէ հաշվի վրա կալանք դրված չէ: Կալանք դրված է որպես մեղադրյալ անձի հաշիվների վրա: Ես շատ ցավում եմ, որ ընդհանրապես այդպիսի պրակտիկա կա, որ որեւէ մեկին կալանքի են վերցնում, բայց դա նաեւ օրինականության հաստատման ճանապարհին անխուսափելի բան է:

Որքանով ես փորձել եմ տեղեկատվություն ստանալ, իմ եզրակացությունն այն է, որ այս գործում մենք կարող ենք գործ ունենալ կոռուպցիոն խոշոր խաչմերուկի հետ: Սա որեւէ կապ չունի լրատվամիջոցների գործունեության հետ»,- ասել է Փաշինյանը: