Ryanair ընկերությունը դեմ է Բելառուսի օդային տարածքն օգտագործելու արգելքին.Factor

Ryanair ընկերությունը դեմ է Բելառուսի օդային տարածքն օգտագործելու արգելքին։ Այս մասին այսօր հայտարարել է Ryanair-ի գործադիր տնօրեն Մայքլ Օ՛լիրին, գրում է EurAsia Daily-ն։

Ըստ նրա՝ չնայած ինքը կողմ է այդ միջոցներին, սակայն երկարաժամկետ հեռանկարում օդային տարածքի քաղաքականացումը պատասխան չէ, քանի որ դա կվնասի ավիացիոն ճյուղին և միջազգային կապերին:

«Մեզ արդյունք է պետք, որոնց դեպքում Եվրոպայի ու Բրիտանիայի իշխանությունները, հուսամ՝ միջազգային գործընկերների օգնությամբ, կստանան համապատասխան երաշխիքները բելառուսական կամ ռուսական իշխանություններից, որ դա այլևս երբեք չի կրկնվի»,- ասել է նա։

Օ՛լիրին նաև հավելել է, որ կարճաժամկետ պատժամիջոցներն անհրաժեշտ են, որպեսզի զսպեն մյուս պետություններին նմանակումից, սակայն երկարատև հեռանկարում օդային տարածքի քաղաքականացումը լուծում չէ, քանի որ վնասում է ավիացիոն արդյունաբերությանն ու միջազգային կապերին։

«Երկրների վրայով թռչելու ազատությունն այն է, ինչ մենք, հնարավոր է, վերջին 70-80 տարիների ընթացքում կարծել ենք որպես ինքնըստինքյան տրված բան։ Մենք պետք է վերականգնենք այն՝ ինչքան հնարավոր է արագ»,- ընդգծել է նա։


Այս մասին հայտնում է Factor.am-ը