Չավուշօղլուի այդ հայտարարությունը ոտնձգություն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը մեջբերելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը,որ «Թյուրքական ուղին անցնում է Թյուրքական պետությունների կազմակերպության, Ղարաբաղի ու Զանգեզուրի միջով» նշում է.

Հայկական կողմը պետք է խստորեն դատապարտի այս հայտարարությունը, սա ուղղակի ոտնձգություն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ: Ընդ որում, նման հայտարարություն հնչում է «Նեմեսիսի» հուշակոթողի շուրջ ստեղծվող աղմուկի համատեքստում: Այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ խնդիրը հուշակոթողը չէ, այլ ՀՀ պետականության գոյությունն առհասարակ:

Այս մասին իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: