Սևանա լճից դուրս է բերվել մանրաձկան 44 ապօրինի որսացանց

Սեպտեմբերի 1-ին արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո՝ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմի կողմից համատեղ իրականացված երկշաբաթյա խիստ հսկողության արդյունքում լճից դուրս է բերվել մանրաձկան 44 ապօրինի որսացանց։

Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:

Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։