Կեցցենք մենք, որ ազատ ընտրություների միջոցով ապահովելու ենք նաև Սահմանադրության մյուս հոդվածների իրագործումը․ Բադասյանի ուղերձը

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սկզբում 2018 թվականի դեկտեմբերին, հետո՝ 2021 թվականի հունիսին, բոլորս միահամուռ տեր կանգնեցինք մեր Մայր օրենքում ամրագրված ամենակարևոր հոդվածներից մեկի՝ հոդված 2-ի իրականացմանն, ու ազատ ընտրությունների միջոցով ևս մեկ անգամ փաստեցինք, որ թե՛ դե յուրե և թե՛ դե ֆակտո Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և կեցցենք մենք, որ ազատ ընտրություների միջոցով ապահովելու ենք նաև Սահմանադրության մյուս հոդվածների իրագործումը:

Շնորհավո՛ր Սահմանադրության օր։