Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«30 տարի առաջ այս օրը նորընտիր Գերագույն խորհրդի պատգամավորները, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ամրագրեցին մեր հայրերի, մեր ու մեր զավակների ինքնիշխան իրավունքը ապրել եւ արարել անկախ Հայաստանում:

Հայաստանի անկախության հռչակագիրը համայն հայության համազգային իղձերի լավագույն արտահայտումն է, որը եղել է, կա ու կլինի Հայաստանի Հանրապետության հասարա-քաղաքական հարաբերությունները արտահայտող ամենադիպուկ փաստաթուղթը, որին մշտապես պիտի վերադառնանք` հասկանալու, թե ինչ ուղղությամբ ենք մենք շարժվում որպես պետություն եւ հասարակություն»: