«ՀԷԿ-երի 95 տոկոսում, ի հեճուկս օրենքի պահանջի, ջրաչափ տեղադրված չէ». Փաշինյան. «Արմենպրես»

«ՀԷԿ-երի 95 տոկոսում, ի հեճուկս օրենքի պահանջի, ջրաչափ տեղադրված չէ». Փաշինյան. «Արմենպրես»
«ՀԷԿ-երի 95 տոկոսում, ի հեճուկս օրենքի պահանջի, ջրաչափ տեղադրված չէ». Փաշինյան. «Արմենպրես»

«Վերջին շրջանում ստուգումներ են անցկացրել Հայաստանում գործող 188 փոքր ՀԷԿ-երից 150-ում: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՀԷԿ-երի 95 տոկոսում, ի հեճուկս օրենքի պահանջի, ջրաչափ տեղադրված չէ»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ ԱԺ իր այսօրվա ելույթում նման հայտարարություն է արել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ օրենքի պահանջ է, որ փոքր ՀԷԿ-երն ունենան ջրաչափ՝ տեսնելու համար, թե ջրօգտագործման իրենց տրված թույլտվության ծավալներո՞ւմ են աշխատում, թե ոչ:

«Եվ պարզվում է՝ 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ: Սա խայտառակ երևույթ է: Ավելին ասեմ, այդ փոքր ՀԷԿ-երի մեծ մասում տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում լիցենզիայի պահանջներին: Ստացվում է, օրինակ, մենք տվել ենք 100 լիտր ջուր օգտագործելու թույլտվություն, որպեսզի իքս քանակի էլեկտրաէներգիա արտադրի: Բայց մենք ունենք մի իրավիճակ, երբ վերցնում է ավելի շատ ջուր, տեղադրում է ավելի հզոր գեներատոր ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրելու, ավելի շատ եկամուտ ստանալու համար, որն ըստ էության, ոչ միայն բերում է ջրային բալանսի խախտման, այլև պետական եկամուտների կորստի, որովհետև մենք չգիտենք, ի վերջո որքան ջուր օգտագործվեց»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ հիմա պետք է աշխատեն բաց թողնված եկամուտը վերականգնելու ուղղությամբ: