«Այս որոշումներն աննախադեպ են, ՀՀ պատմության ընթացքում նման լայնածավալ բարեփոխումներ չեն եղել». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով գտնվում է գործուղման մեջ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում ուղիղ եթերի միջոցով անդրադրաձել է կառավարության այսօրվա նիստում ոլորտի վերաբերյալ ընդունված որոշումներին:

«Այս որոշումներն աննախադեպ են, ՀՀ պատմության ընթացքում նման լայնածավալ բարեփոխումներ և նման ֆինանսական ներդրումներ առողջապահության ոլորտում դեռ չեն եղել: Հակառակը, միշտ առողջապահությունից գումարները վերցրել են տարվա ընթացքում, տարվա վերջին:

Իսկ այսօր մենք ունեցանք հավելյալ 12 մլրդ դրամի ֆինանսական միջոցների տրամադրում առողջապահությանը, որից 9.5 մլրդ դրամն օգտագործվելու է հենց բժշկական ծառայությունների տրամադրման վրա, իսկ 2.5 մլրդ դրամը՝ կապիտալ ծախսերի վրա»,- ասել է նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում