24-ամյա Քրիստիան Գուերրա Վարելան արդեն 3 տարի է`Կուբայից տեղափոխվել է Հայաստան աշխատելու:
Իր խոսքով՝ այդքանով չի սահմանափակվի, ցանկանում է այստեղ ապրել։ Իսկ այդ հարցում գլխավոր «մուսաներից» է հայ ընկերուհին՝ Աննան, որի հետ նրան կապում են սերն ու աշխատանքը։ Միասին պարում են և լատինական պարեր դասավանդում։
Պարերից զատ, Քրիստիանի մեծագույն հոբբին և աշխատանքն է աճպարարությունը:
Ցավով նշում է՝ մարդիկ այստեղ դա չեն գնահատում և փոխարենը վայելեն պահը, կենտրոնանում և ցանկանում են միայն հասկանալ՝ ինչպե՛ս է անում։ Նրա հետաքրքրություններն այսքանով չեն սահմանափակում, անկեղծանում է՝ մինչ օրս տարբեր աշխատանքներ է արել, հնարավոր է` հաջորդ օրն էլ նոր զբաղվածություն գտնի։ Քրիստիանը Հայաստանում իրեն լավ է զգում, հայերին նմանեցնում է կուբացիներին՝ ջերմությամբ և կյանքի հանդեպ սիրով։
Հեղինակ՝ Հերմինե Վիրաբյան
MediaLab.am