«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուին բերման են ենթարկել.Դավիթ Սանասարյան


«Ինքիշխան Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը տեղեկացնում է, որ իրենց կուսակցության պատգամավորի թեկնածուին բերման են ենթաարկել։

««Ինքիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանին քվեարկությունից հետո 6/31 ընտրատեղամասից դուրս գալուց բերման են ենթարկել։

Նշեմ, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները մոտենալով տիկին Մարտիրոսյանին՝ հարցրել են, թե արդյոք Նարինե Մարտիրոսյանն է, դրական պատասխան ստանալուց հետո բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Քիչ առաջ կապ հաստատեցի տիկին Մարտիրոսյանի հետ, նշեց, որ ներողություն են խնդրել կատարվածի համար։ Դատապարտում ենք իրավապահ մարմինների նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը։

Հ.Գ. Հանցագործներին թողել քաղաքակիրթ քաղաքացիներին ու թեկնածուներին եք բերամն ենթարկում»-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Սանասարյանը: