«Մի լուծեք այդ հարցերը միանձնորեն։ Կա ժողովուրդ». Հրանտ Բագրատյանը` Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

«Մի լուծեք այդ հարցերը միանձնորեն։ Կա ժողովուրդ». Հրանտ Բագրատյանը` Սերժ Սարգսյանի հայտարարության մասին
«Մի լուծեք այդ հարցերը միանձնորեն։ Կա ժողովուրդ». Հրանտ Բագրատյանը` Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Նախկին վարչապետ, Հրանտ Բագրատյանն անդրադարձել է մեծ աղմուկ բարձրացրած նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միության միանալու Հայաստանի «ցանկությանը», եւ նշել, էր նման հարցերը պետք է լուծել հանրաքվեի միջոցով:

Բագրատյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Կրիննիցայում եմ, Լեհաստանում։ Մասնակցում եմ տնտեսական ֆորումի աշխատանքին։ Աշխարհի մոտ 50 երկրներից 2700 մարդ է մասնակցում։ Հիմնական թեմաներից մեկն էլ արևելյան գործընկերությունն է։ 2 զեկուցում ունեմ։

Առավոտ է, 4-ը սեպտեմբերի 2013թ։

Այս պահին հարյուրավոր հարցապնդումներ եմ ստանում եվրոպացեներից ու բազմաթիվ զանգեր Հայաստանից մեր երկրի մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ։

Այստեղ ևս հայաստանցիները (Ա.Մկրտչյան և մյուսներ) բացատրություններ են խնդրում։ Հայաստանի լրագրողներին, մինչև վերադառնալս, ընդհանուր ձևով պատասխանում եմ։

Ես պնդում եմ, որ նման հարցերը (մաքսային միություն, թե ասոցացման համաձայնագիր) պետք է լուծել հանրաքվեի միջոցով։

Այս տարվա նախագահական ընտրություններին միակն եմ եղել, որ կոչ եմ արել այդ մոտեցման օգտին։ Մի լուծեք այդ հարցերը միանձնորեն։ Կա ժողովուրդ։

Ինչպես քվեարկեց այդպես էլ կլինի։ Այլապես կամ վատ է լինելու կամ էլ խայտառակվելու ենք։ երեկ, սեպտեմբերի 3-ին Կենտրոնով ցույց են տվել իմ հարցազրույցը Պետրոսի հետ։ Այն նկարահանվել էր նախօրեին, մինչև Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը։ Այնտեղ, վերջում, ասում եմ, որ մինչև եվրոպական համաձայնագիրը ստորագրելը «սյուրպրիզներ» կլինեն։

Փաստորեն երեկ եղավ»:

© Medialab.am