Երեք մեքենաների բախում՝ Իսակովի պողոտայում. կան տուժածներ

Հունիսի 11-ին, ժամը 06:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ ավտոմեքենայից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Վ․ Չ․, ծնված 1977 թ․), «Nissan Fuga» (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1987 թ․) և «Hundai» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1967 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» և «Nissan Fuga» մակնիշների ավտոմեքենաները: Տուժած Ա․ Ս․-ին տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, իսկ Վ․ Չ․-ն հոսպիտալացվել է Աստղիկ ԲԿ: