Պատրաստ եմ կամավորագրվել ցանկացած գործ անելու համար. Դավիթ Սանասարյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մի անգամ ևս օրինակով գրում եմ, որ ճգնաժամային ու ճակատագրական պահերին տարաձայնությունները պետք է մի կողմ թողել։

Շատերդ գիտեք, որ Արսեն Թորոսյանն ինձ անձնական վատություն է արել, ու բացասական վերաբերմունքս հայտնի է բոլորիդ, բայց այս օրերին, եթե մի բանով կկարողանամ օգնել այդ թվում Թորոսյանին, որ այս վիճակից դուրս գանք, պատրաստ եմ սատարելու անմնացորդ։ Հրապարակային հայտնում եմ, որ պատրաստ եմ կամավորագրվել ցանկացած գործ անելու համար. իմ հետ կապնվելու բոլորը ձևերը գիտեք։

Իմ անձնական շահից առավել է մեր պետական շահն ու մեր քաղաքացիների անվտանգությունը. չեմ ուզում, որ Իտալիայի օրինակի մի փոքր մասը մեր երկրում լինի։

Այս իրավիճակից ելքը մեկն է. համագործակցություն, փոխօգնություն և կանոնների պահպանում։

Խնդրանքս բոլորին է ուղղված. եկեք միասին հաղթահարենք ու չսպասենք փրկիչների։»