Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետն ազատվել է աշխատանքից․ Որն է պատճառը

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանն ազատվել է աշխատանքից:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Արարատ Խաչիկյանը աղբամանների համար հայտարարված տենդերում հաղթող է ճանաչել իր քրոջ որդուն պատկանող ընկերությանը։