2021թ․ հուլիսի 17-ին` ժամը 15:45-ի սահմաններում, Երևան–Մեղրի ավտոճանապարհի 368-րդ կիլոմետրում Ագարակ քաղաքի 55-ամյա բնակիչը իր կողմից վարած «Մազդա ՄՊՎ 2.0» մակնիշի ավրոմեքենայով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը և չորս ուղևորները, ովքեր ընտանիքի անդամներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ, իսկ ուղևորներից մեկը՝ 79-ամյա կինը, ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ ուղևորների ստացած մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը, ինչպես նաև՝ 79-ամյա կնոջ մահվան պատճառը և հանգամանքները պարզելու համար։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։