Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը  սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ:

ՀՖՖ-ի հաղորդմամբ` վատառողջ լինելու պատճառով հավաքին և առաջիկա հանդիպումերին չի մասնակցի Գևորգ Ղազարյանը: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել նախապես հրավիրված Դավիդ Դավիդյանը: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Էդգար Բաբայանը: Հավաքականին է միացել նաև «Նոայի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը:

Այսպիսով, ֆուտբոլի ակադեմիայում մարզական հավաքը սկսել և առաջին մարզմանը մասնակցել են հետևյալ 17 ֆուտբոլիստները․

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ»

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»

Պաշտպաններ

Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Հակոբ Հակոբյան – «Ուրարտու»

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ – «Նոա»

Կիսապաշտպաններ

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ

Կարեն Մուրադյան – «Արարատ»

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Արթուր Միրանյան – «Ուրարտու»

Կարեն Մելքոնյան – «Ուրարտու»

Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան մայիսի 30-ին՝ Խորվաթիայում։