Պետական երկու նյարդավիրաբուժական ծառայություններ կհագեցվեն գերժամանակակից սարքավորումներով. Տեսանյութ

Կառավարության որոշումով երկու պետական նյարդավիրաբուժական ծառայություններ կհագեցվեն գերժամանակակից սարքավորումներով, որոնք մինչ օրս առկա չեն եղել Հայաստանում:

Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով տեղեկացնում է Առոջղապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դրանով իսկ նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը էականորեն կբարձրանա և բազմաթիվ մանկական և մեծերի նյարդավիրաբուժական վիրահատություններ, որոնք մինչ այժմ Հայաստանում չէին կատարվում, կկարողանան կատարվել մեր կլինիկաներում:

Նյարդավիրաբույժները նույնպես կանցնեն համապատասխան վերապատրաստումներ»,- գրել է նախարարը:

Նշենք, որ խոսքը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ների մասին է:

Մանրամասները՝ տեսանյութում.