COVID-19-ի դեմ պատվաստվել են լրատվամիջոցների ներկայացուցիչները

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր» կենտրոնում COVID-19-ի դեմ այսօր պատվաստվել են լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Լրագրողները միացել են առողջապահության նախարարության ակցիային` իրենց օրինակով ցույց տալու հանրությանը պատվաստման կարևորությունը:

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։