Ֆրանսիան Հայաստանին տրամադրում է այնպիսի զինտեխնիկա, որոնք մյուսները չեն կարողանում ստանալ․ Օլիվիե Դըկոտինյի

Ֆրանսիան Հայաստանին տրամադրում է այնպիսի զինտեխնիկա, որոնք մյուսները չեն կարողանում ստանալ. այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Դեսպանը գրառմանը կից հրապարակել է Politico-ի հոդվածը՝ «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների, այդ թվում՝ «Ground Master 200»-ի մասին, որի երեք օրինակը վաճառվել է Հայաստանին։