Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր պետականությանը. Սասուն Միքայելյան

Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներով, ականանետներ և ԱԹՍ-ներ կիրառելով, ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1:

Այս մասին տեղեկացրել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: 

«Արդեն իսկ ձևավորված ԵԿՄ գումարտակները շարժվել և շարունակում են շարժվել նշված վայրեր:Կոչ եմ անում մեր հայրենակիցներին խուճապի չմատնվել, չտրվել սադրանքներին, մի կողմ թողնել քաղաքական ամբիցիաները, համախմբվել, մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր հողին, պետությանը, պետականությանը:

 Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին:Զորավիգ մեր երկրին: Աստված պահապան»,- ասված է Սասուն Միքայելյանի ուղերձում: