Գեղարքունիքի մարզի երկու բազմազավակ ընտանիքներում լույս աշխարհ են եկել 9-րդ եւ 10-րդ երեխաները

Գեղարքունիքի մարզի Մարտունու եւ Վարդենիսի ծննդատներում  լույս աշխարհ են եկել բազմազավակ երկու ընտանիքների 9-րդ եւ 10-րդ երեխաները:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Մարտունի քաղաքի բնակիչ, 1979 թվականին ծնված Աիդա Հարությունյանի 9-րդ երեխան: Նա այդ ընտանիքի ութերորդ տղան է: Ինը երեխաներից ամենաավագն այժմ քսան տարեկան է: Աիդայի ամուսինը՝ Անդրանիկ Ղազարյանը, ընտանիքը կերակրում է բանվորական ու արհեստագործական տարբեր  աշխատանքներով:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։