Մաշտոցի պուրակն այսուհետ ամբողջությամբ հանրության սեփականությունն է․ Երևանի քաղաքապետարան․ Տեսանյութ

Մաշտոցի պուրակն այսուհետ ամբողջությամբ հանրության սեփականությունն է: Մինչ այս սեփականության իրավունքով գործող սրճարանի տարածքը ևս տնտեսվարողի հետ բանակցությունների արդյունքում հանձնվել է համայնքին. փոխարենը տնտեսվարողն այն կտնօրինի վարձակալության իրավունքով՝ 20 տարի ժամկետով:

Իսկ իրենց կենսունակությունը կորցրած ծառերը, որոնք այդ հատվածում հատվել են, կփոխհատուցվեն: Դրանց փոխարեն կտնկվեն ավելի մեծ քանակով որակյալ ծառատեսակներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

https://www.facebook.com/YerevanCityHall/videos/603966017155483/