Մեկ ամսից կմեկնարկի կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը․ Տեսանյութ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մեր մամոգրաֆը վերջապես ժամանեց Իտալիայից։

Մոտ մեկ ամսից կսկսենք կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը, որը կհամակարգվի Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից։

Առաջին մարզը կլինի Լոռին։ Ծրագրի մեկնարկին մոտ կհայտնենք դրա բոլոր մանրամասները»։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/705805850231242/?v=705805850231242