Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ

Խորհրդարանն այս նիստում կքննարկի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Այդ պաշտոնի համար առաջադրվել են Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:

Հերթական նիստի օրակարգում ընդգրկված է նաև «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու եւ անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որը կքննարկվի փակ նիստում: