«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի. հայտարարություն

«ՀՀ առողջապահական եվ աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչարարության արդյունքում իրականացված փորձաքննությունների արդյունքում «Աղի լիճ» ջրավազանի ջրի որակի սանիտարա-մանրէաբանական, զգայորոշական և սանքիմիական ցուցանիշների լաբորատոր հետազոտություններ հիման վրա հայտնաբերված խախտումներով պայմանավորված՝ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու, ջրային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացումը եվ տարածումը կանխելու նպատակով արգելվում է մուտք գործել սահմանային շերտ»,- ասված է վարչական շրջանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։