«Լավ առիթ է առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին». Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ ՄՆացականյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին:

Ինչպես փոխանցում են ԱԳՆ-ից, զրուցակիցները բարձր են գնահատել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև հաստատված սերտ և արդյունավետ համագործակցությունը, երկրում խոսքի և մամուլի ազատության ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերը:

«Զրուցակիցներն ընդգծեցին, որ այս այցը լավ առիթ է առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին և ուրվագծելու ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի մանդատի շրջանակներում փոխգործակցության ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Մանրամասն անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը շարունակելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիմքում ընկած են հստակ հարցեր. կոռուպցիայի դեմ պայքար, օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդում, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովում: Այս ճանապարհին երկուստեք կարևորվեց Հայաստանի և միջազգային կառույցների միջև համագործակցությունը»,- փոխանցում են ԱԳՆ-ից: