Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում նոյեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը:
Այս մասին տեղեկացնում է Միացյալ Թագավորությունում Հայ դատի հանձնախումբը: Նախագիծը ներկայացրել է պատգամավոր Թիմ Լոութոնը:
«Երբ նախագիծն այս փուլն անցնի, ապա Մեծ Բրիտանիան մեկ քայլ կմոտենա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: Չպատժված հանցագործությունը խրախուսված հանցագործություն է»,-նշել է Հայ դատի հանձնախումբը: