Ստեղծվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից երիտասարդների, կանանց զբաղվածության հարցերով խորհուրդը, որի նպատակը ոլորտում իրականացվող զբաղվածության ծրագրերի համակարգվածության և միասնականության ապահովումն է։ Խորհուրդը կաջակցի նաև ‹Աշխատիր Հայաստան›› ռազմավարական ծրագրի իրականացմանը։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Խորհրդի կազմում ընդգրկվել են նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ԿԳՄՍ նախարարությունից, Էկոնոմիկայի նախարարությունից, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդների և կանանց զբաղվածության փորձագետներ, հետազոտողներ։
Այսօր անցկացրեցի առաջին նիստը՝ առցանց եղանակով։ Հաջորդ հանդիպումը կկայանա մեկ ամիս անց։