Առողջապահության նախարարությունից հայտնում են․
Այսօր Գետազարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածներից 14 հոգի նախնական հետազոտություն է անցնում «Արտաշատի բժշկական կենտրոն»-ում: Նրանցից 1-ը վիրահատվում է:
Եվս 16 տուժած տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջիններս հոսպիտալացվել են 12 բաժանմունքում, 4-ը` վերակենդանացման:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։