Այս աղետը օր առաջ կանգնեցնել է պետք․ ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը․ Արմեն Մուրադյան

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, ֆեյսբուքյան իր էջում, անդրադաձնալով մեկ ամսական երեխայի մահվան դեպքին, գրել է․

«Այս աղետը օր առաջ կանգնեցնել է պետք․․․

Պատմեմ, թե ինչ ենք անում մենք՝վիրաբույժներս, վիրահատարանում, գուցե սթափվեն, ոմանք։ Եվ այսպես, երբ վիրահատության ընթացքում կարծիքների փոխանակում է սկսվում, դա կարող է լինել միայն այն ուղղությամբ, որը ձևավորում է վիրահատության պատասխանատուն։

Երբ տարաբնույթ այլ քննարկումներ են գնում, շատ կարճ բառապաշարով վիրաբույժը դուրս է հրավիրում վիրահատարանից՝ կարծիք արտահայտողին․․․Քանի որ, այդ պահին նա է պատասխանատուն կյանքի և առողջության համար, և կարծիքների փոխանակումն անթույլատրելի է։

Ես գտնում եմ, որ այս հատվածում ունենք խնդիր, որը կոչվում է ամենաթողություն, որը մենք խառնում ենք խոսքի ազատության հետ, ինչը շատացնում է ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ անհաշվելի դեպքերը․․․

Եվս մեկ անգամ, պատասխանատու կերպով հայտարարում եմ, այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը։

Հ․Գ․ միգուցե կարողանայինք փրկեինք Փոքրիկին, եթե նենգ հիվանդությունը չխանգարեր մեզ․․․»։