Որոշում է ընդունվել սահմանափակել մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը ՀՀ-ից

Որոշում է ընդունվել ժամանակավորապես սահմանափակել է մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից:

Արտադրատեսակների ցանկը ➡️https://www.gov.am/files/docs/3957.pdf

Նշված արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը։

Որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա:

Այս մասին հայտնում է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։