Ամպրոպ, քամու ուժգնացում, կարճատեւ անձրեւ. Եղանակի տեսություն

եղանակ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ին, 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն մայիսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 17-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                29.70C (1988 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                    5․80C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`               16.80C

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում:

Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։