Ահաբեկչության ցանկացած դրսևորում դատապարտելի է. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած սոսկալի ահաբեկչության մասին, որի զոհն են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։

Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է։

Իմ խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին, զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է ցավակցական հեռագրում: