«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Tert.am-ի լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ քննարկվել են կուսակցական հարցեր։
Կուսակցության վարչության անդամներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրաժարվեցին պատասխանել լրագրողի հարցերին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։