«ԼՂ հիմնահարցի հետ կապված հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է ու հստակ». ԱԳ նախարարի պաշտոնակատար. «Արմենպրես»

ԼՂ հիմնահարցի հետ կապված հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է ու հստակ:

Այդ մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարի պաշտոնակատարն այսպես է մեկնաբանել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հարցազրույցը:

Հիշեցնենք, որ «Evnreport»-ին տված հարցազրույցում Ռիչարդ Միլսը նշել էր, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում «դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»:

«Ղարաբաղյան հարցի հետ կապված մեր դիրքորոշումը հայտնի է, շատ հստակ է: Վերջին անգամ ես խոսել եմ Լյուքսեմբուրգում, վարչապետը նույնպես արտահայտվել է դրա մասին: Մենք աշխատում ենք և բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակում և շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքը»,- այսօր նշել է Մնացականյանը: