«Նրանց պետք է սանձել ուժային կառույցների միջոցով»․ Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Ֆեյսբուք սոցիալական  ցանցում գրել է․

«Ստյոպա Սաֆարյանի նկատմամբ իրականացված լկտի հարձակումը վկայում է, որ նրա քննադատությանն արժանացածներից ոմանք հարազատ են մնացել իրենց միջնադարյան մտածելակերպին ու գործելաոճին՝ բռնությամբ ընդդեմ խոսքի։ Հետևաբար, նրանց պետք է սանձել ուժային կառույցների միջոցով» ։