«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումները. Ժամը 15:20-ի դրությամբ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումները. Ժամը 15:20-ի դրությամբ
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումները. Ժամը 15:20-ի դրությամբ

13/16 տեղամասի մոտակայքում ընտրակաշառք են բաժանում, թիվ 194 դպրոց, Նոր Արեշ: 15:12
 
13/27 տեղամասում` թիվ 64 դպրոց, Վարդաշեն, Ընտրատեղամասում մի կին բացահայտ բղավել է «Համար 6-ին կքվեարկե՛ս» բացահայտ ուղղորդելով ընտրողներից մեկին: 15:10

07/28 տեղամասում` թիվ 111 դպրոց, Լուկաշինի փ., ընտրողը ընտրողների ցուցակում գրանցվել էր այլ անձի փոխարեն, այնուհետեւ պատճառաբանել, որ սխալ է տեղի ունեցել, եւ այլ անձը իր եղբայրն է հանդիսանում: Հանձնաժողովի քարտուղարը չէր գրանցում խախտումը գրանցամատյանում եւ գրանցել է միայն դիտորդի պահանջից հետո: 15:07
 
07/16 ընտրատեղամասում (№ 113 դպրոց, Հաղթանակ), հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը մշտապես ահաբեկում եւ սպառնում է դիտորդներին: Փաստի կապակցությամբ ՏԸՀ է ժամաննել ԸԸՀ անդամը և կարգի հրավիրելու փորձ է կատարել:
 
08/34 տեղամասում` 137 մանկապարտեզ, քվեատուփը գցելիս երկու ծրարներից բացակայում են քվեաթերթիկները: Ոստիկանությունից ոչ ոք չկա ընտրատարածքում եւշրջակայքում: Հանձնաժողովն արձանագրություն է կազմել եւ կասկած կա, որ փորձելու են կարուսել անել այդ ընտրատարածքում: Ընդ որում, հանձնաժողովը մասնակիցների հաշվարկ չի կատարում, դիտորդների հաշվարկով այստեղ 14:00-ի դրությամբ արդեն քվեարկել է 745 ընտրող: 15:00
 
07/04 տեղամասում նույն մարդը՝ տեղամասում գրանցված ՕԵԿ վստահված անձը քվեարկել է ուրիշ անձի փոխարեն. հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել փաստը գրանցամատյանում:
 
13/36 տեղամասում (Նուբարաշեն), հաձնաժողովի նախագահը Ոստիկանության օգնությամբ կողմնակի անձանց ընտրատեղամասից հեռացնելուց հետո, հրաժարվել է գրանցել դեպքը գրանցամատյանում: Դիտորդի դիտարկումից հետո էլ հայտարարել է, որ իր պատականությունների մեջ դա չի մտնում:
 
07/15 տեղամասում (գյուղխորհրդի շենք, Հաղթանակ), ավագանու ԲՀԿ թեկնածուն գտնվում էր ընտրատեղամասի ներսում եւ նրաի ու հանձնաժողովի նախագահի միջեւ տեղի է ունեցել վեճ. ոստիկանությունը ավագանու թեկնածուին տանում են ոստիկանության բաժին:
 
13/33 տեղամասում (№’ 123 դպրոց, Նոր Արեշ), հանձնաժողովի նախագահը 45 րոպե անհարկի բացակայել է ընտրատեղամասից, առանց որեւէ մեկին զգուշացնելու Փաստը չի արձանագրվել գրանցամատյանում: