Մոլերում ժամանակ անցկացնող մարդկանց ուզում եմ հիշեցնել, որ 20% դեպքերում՝ նաև երեխաների մոտ, հիվանդությունը ընթանում է ծանր․ Մանկաբույժ

Face masks are compulsory starting from May 25 in Armenia due to coronavirus concerns (COVID-19). Yerevan, Armenia

Մանկաբույժ Մարի Դարակչյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Եկենք պատկերացնենք, որ պատերազմ հայտարարված չէ, բայց դրսում կրակում են, ու դուք կարող եք անվտանգ պատսպարվել ձեր իսկ կառուցած տանը և պատերազմում չմասնակցել։ Դու՞ք կնստեիք տանը, թե ոչ։

Բա հիմա անպայման պետությունը պետք է պարետային ժամ հաստատի, որ տանից դուրս չգաք առանց պատճառի ու առանց պատճառի չշփվեք տարբեր մարդկանց հետ ու վարակվեք։

Դրական թեսթերի պատասխանները ստացվում են թեսթավորված մարդկանց խմբում, իսկ հաշվի առնելով թեսթավորման ցուցումները, որքա՞ն են իրականում հիվանդ մարդիկ և վարակակիրները։ Հաշվեք, որ ամեն խանութ մտնելիս, ամեն կողքի մարդուն մոտ կանգնելիս, դուք կարող եք վարակվել։

Օպերայում, կասկադում, հյուսիսային պողոտայում, մոլերում ժամանակ անցկացնող մարդկանց ուզում եմ հիշեցնել, որ 20% դեպքերում (նաև երեխաների մոտ) հիվանդությունը ընթանում է ծանր, ու անգամ եվրոպական երկրներում մոտ 10% մահացության ցուցանիշներ կան։ Սա նշանակում է, որ 100 հուգուց 10 մահանում են եվրոպական երկրներում։

Բայց եթե մենք համախմբված 1 ամիս գնանք աշխատանքի և վերադառնանք տուն, կրենք դիմակ և անտեղի չհայտնվենք տարբեր հասարակական վայրերում, ապա գուցե 1 ամիս հետո օրական հիվանդացողների և ապաքինվածների թիվե հավասարվի, իսկ ևս 1 ամիս անց սկսի նվազել։

Խնայեք ձեզ, մտածեք ձեր մասին, մնացեք տանը… »։