Թեհրանը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ

Իրանը մեծ ցանկություն ունի ամրապնդելու հարաբերությունները բոլոր հարևանների հետ և սկզբունքային դիրքորոշում՝ միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։

Այս մասին «X»-ի միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին՝ նշելով, որ հեռախոսազանգ է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի հետ:

«Ես վերահաստատել եմ մեր մեծ ցանկությունը՝ ամրապնդել հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ։ Ես նաև արտահայտել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ», – գրել է Ռավանչին՝ ընդգծելով, որ ընդունել է Երևան այցելելու Կոստանյանի հրավերը։