Վարչապետը ԱԱԾ-ին հանձնարարել է ստուգել՝ սատանայի հետ կապ ունեցող անձինք կան, թե ոչ

Վարչապետը ԱԱԾ-ին հանձնարարել է ստուգել՝ սատանայի հետ կապ ունեցող անձինք կան, թե ոչ
Վարչապետը ԱԱԾ-ին հանձնարարել է ստուգել՝ սատանայի հետ կապ ունեցող անձինք կան, թե ոչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին հանձնարարել է պարզել որոշ անձանց կապը սատանայի հետ: Կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց վարչապետը:

«Թեման, իհարկե, կատակով սկսվեց, բայց իսկապես Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարական եմ տվել պարզելու՝ նախ, որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Հայաստանում սատանայապաշտ կազմակերպությունների, խմբերի գոյության մասին պնդումները, եթե իսկապես նման կազմակերպություններ կամ խմբեր կան, ինչպե՞ս է արտահայտվում նրանց գործունեությունը եւ ինչքանով է այդ գործունեությունը վտանգավոր պետության, հանրության, այլոց կյանքի, առողջության, անվտանգության, իրավունքների համար եւ արդյո՞ք նման վտանգների պոտենցիալ պարունակում է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը: