Ամենահաս Ձմեռ պապից Ստեփանակերտում ապրող մանուկներն պարկի իրենց բաժինները ստացան

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է՝ քաղաքի մանուկներն այսօր իրենց նվերները ստացան:

«Ամանորի նախօրեին Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես է եկել համեստ նախաձեռնությամբ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ապրող մանուկներն ամենահաս Ձմեռ պապի պարկի իրենց բաժինները ստացան՝ քաղցրավենիքի ու գլխավոր մաղթանքի տեսքով՝ խաղաղություն Արցախ աշխարհին»,-նշված է հաղորդագրության մեջ: