Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ երեք անվավեր ճանաչված տեղամասերում վերաքվեարկություն չանցկացնելու որոշումը հիմք է տվել ընդդիմությանը կասկածի տակ դնելու ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։ Քննադատների պնդմամբ՝ ԿԸՀ-ն այս քայլով կանխել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարան անցնելու տեսական հնարավորությունը, ինչի արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 3/5-րդ մեծամասնություն։
Factor TV-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հերքել է մեղադրանքները՝ պնդելով՝ հանձնաժողովը գործել է բացառապես օրենքի տառին համապատասխան, և վերաքվեարկության համար հիմքեր չեն եղել։
Ավելին՝ տեսանյութում



















